Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Ունաի Էմերին գնահատել է նախամրցաշրջանային հատվածում ակումբի կատարած աշխատանքը, ինչպես նաև խոսել Պրեմիեր լիգայի առաջին տուրի՝ «Նյուքասլի» հետ սպասվող հանդիպման մասին:
«Ես գոհ եմ այս ընթացքում ակումբի կատարած աշխատանքից: Մենք կորուստներ չունենք և լավ մարզավիճակով մոտենում ենք մրցաշրջանի մեկնարկին: Պրեմիեր լիգայի առաջին տուրում մրցելու ենք «Նյուքասլի» հետ, և այս հանդիպումը շատ կարևոր է մեզ համար»,- «Արսենալի» պաշտոնական կայքին տված հարցազրույցում ասել է 47-ամյա մասնագետը:
«Նյուքասլ» - «Արսենալ» հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 11-ին:
Նախորդ մրցաշրջանում «Արսենալը» 5-րդ տեղը զբաղեցրեց Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում և զրկվեց Չեմպիոնների լիգային մասնակցելու հնարավորությունից:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում