18:25  ,  4 օգոստոսի, 2019

«Էվերտոնը» 27,5 միլիոն եվրո վճարեց «Յուվենտուսի» հարձակվողի համար

Թուրինի «Յուվենտուսի» եւ Իտալիայի հավաքականի հարձակվող Մոյզե Քինը տեղափոխվեց Լիվերպուլի «Էվերտոն»։ 19-ամյա ֆուտբոլիստի համար անգլիական ակումբը վճարել է 27,5 միլիոն եվրո։ Եվս 2,5 միլիոն եվրո իտալական ակումբը կարող է ստանալ հետագայում բոնուսի տեսքով։ Գումարը կվճարի երեք տարում։

Մոյզե Քինը անցած մրցաշրջանում «Յուվենտուսի» հետ մասնակցել է 17 հանդիպման, խփել 7 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում