11:42  ,  3 օգոստոսի, 2019

ՊՍԺ - «Ռեն». Բուքմեյքերների կանխատեսումը

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն և երկրի գավաթակիր «Ռենը» օգոստոսի 3-ին կվիճարկեն Ֆրանսիայի Սուպերգավաթը: Բուքմեյքերները նախապատվությունը տալիս են Թոմաս Տուխելի գլխավորած ակումբին:

ՊՍԺ-ի հաղթանակի հավանականությունը հիմնական ժամանակում գնահատվում է 1.25 գործակցով: «Ռենի» հաղթանակն ունի 10.30, ոչ-ոքին՝ 7.22 գործակից:

Չինաստանի Շենչժեն քաղաքում տեղի ունենալիք հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 15:30-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս