11:40  ,  2 օգոստոսի, 2019

ՊՍԺ-ն Նեյմարին զրկել է պարգևավճարից

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարն ակումբի ղեկավարության կողմից չի արժանանա պարգևավճարի, հաղորդում է UOL-ը:

Ֆուտբոլիստի պայմանագրով նախատեսված է 3 միլիոն եվրոյի չափով պարգևավճար այն դեպքում, երբ բրազիլացի հարձակվողն ընդգրկվի ՖԻՖԱ-ի տարվա լավագույն ֆուտբոլիստների տասնյակում, սակայն 27-ամյա հարձակվողը դուրս է մնացել Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի հրապարակած ցուցակից: Բացի այդ, ՊՍԺ-ն Նեյմարին չի վճարի հավելյալ 2 միլիոն եվրո պարգևավճար ակումբի մարզումներից ուշանալու պատճառով:

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Նեյմարը ՊՍԺ-ի կազմում մասնակցել է 28 հանդիպման՝ դառնալով 23 գոլի ու 13 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով