20:48  ,  1 օգոստոսի, 2019

Նեյմարը կբոյկոտի ՊՍԺ-ի խաղերը

Բրազիլացի հարձակվող Նեյմարը կբոյկոտի ֆրանսիական ՊՍԺ-ի առաջիկա հանդիպումները, որպեսզի ստիպի ակումբի ղեկավարությանը իրականացնել իր տրանսֆերը, հաղորդում է Sport.es-ը։

Ավելի վաղ նշվել էր, որ ՊՍԺ-ն պատրաստ է 180 միլիոն եվրոյով վաճառել 27-ամյա հարձակվողին։

Փարիզյան ակումբը չի ցանկանում գործարքում ներառել ֆուտբոլիստների փոխանակություն։

Նեյմարին ձեռք բերելու մտադրություն ունեն կատալոնական «Բարսելոնան» եւ իտալական «Յուվենտուսը», սակայն այս ակումբները 180 միլիոն եվրո միանվագ վճարելու հնարավորություն այս պահին չունեն։

Նրանք պատրաստ են Նեյմարի համար վճարել 100 միլիոն եվրո եւ գործարքում ներառել երկու ֆուտբոլիստների տրանսֆեր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում