23:28  ,  31 հուլիսի, 2019

«Լիլի» նախագահը հաստատեց Նիկոլա Պեպեի տրանսֆերը «Արսենալ» 80 միլիոն եվրոյով

Ֆրանսիական «Լիլի» նախագահ Ժերար Լոպեսը հաստատել է, որ Նիկոլա Պեպեն 80 միլիոն եվրոյով տեղափոխվում է Լոնդոնի «Արսենալ», հաղորդում է RMC-ն։

Կոտ դ՝Իվուարի հավաքականի 24-ամյա հարձակվողն անգլիական ակումբում բուժզննումից հետո լուսանկարվել է «Արսենալի» խաղաշապիկով։

Նոր թիմում նա կստանա տարեկան 4,5 միլիոն ֆունտ ստերլինգ։

Պեպեին ձեռք բերելու ցանկություն ուներ նաեւ իտալական «Նապոլին»։

Անցած մրցաշրջանում Պեպեն «Լիլում» անցկացրել է 41 հանդիպում, խփել 23 գոլ, կատարել 12 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում