21:02  ,  31 հուլիսի, 2019

ԵԱ․ Հայաստանի թիմի չորրորդ անընդմեջ պարտությունը

Բասկետբոլի տղամարդկանց Հայաստանի մինչեւ 18 տարեկանների հավաքականը Անդորրայում, Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության չորրորդ հանդիպումը անցկացրեց խմբային փուլում եւ կրեց չորրորդ պարտությունը։

Արեգ Վաթյանի գլխավորած թիմը մրցեց Սան Մարինոյի հավաքականի հետ եւ պարտություն կրեց 60:72 հաշվով։

Հիշեցնենք, որ խմբային փուլի առաջին խաղում Արեգ Վաթյանի գլխավորած թիմը 81։82 հաշվով պարտվել էր Մալթայի թիմին, երկրորդ խաղում՝ 57։77 հաշվով ալբանացիներին, երրորդ խաղում՝ 57։69 հաշվով Ջիբրալթարին։

Հայաստան

1․ Դանիել Խանի (ԱՄՆ) 

2․ Էդգար Բեգլարյան (Հայաստան)

3․ Դավիթ Քարամյան (Հայաստան)

4․ Ալեքս Զոհուր Ալեն (ԱՄՆ) 

5․ Լևոն Վաթյան (Հայաստան)

6․ Գևորգ Ղազանչյան (Հայաստան)

7․ Նարեկ Սարգսյան (Հայաստան)

8․ Էրիկ Թևոսյան (Հայաստան)

9․ Աշոտ Հակոբյան (Հայաստան) 

10․ Յուրա Հարությունյան (Հայաստան)

11․ Սամուէլ Բունիաթյան (Ռուսաստան)

12․Ալեքսեյ Չիժենոկ (Հայաստան)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում