18:39  ,  31 հուլիսի, 2019

Բարձրագույն խումբ․ «Ալաշկերտ» - «Արարատ-Արմենիա» հանդիպումը հետաձգվել է

Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության խաղացանկում կատարվել է փոփոխություն, հայտնում է ՀՖՖ մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը։

Հաշվի առնելով այն, որ «Արարատ-Արմենիա» թիմը խաղալու է Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլում, առաջին տուրում նշանակված «Ալաշկերտ»  - «Արարատ-Արմենիա» հանդիպումը հետաձգվել է:

«Արարատ-Արմենիան» օգոստոսի 6-ին կընդունի Վրաստանի չեմպիոն Թբիլիսիի «Սաբուրտալոյին»։

Հայաստանի Բարձրագույն խումբ

Առաջին տուր

02.08. «Շիրակ» - «Բանանց», Գյումրի, «Քաղաքային», 17:00

02.08. «Արարատ» - «Երևան», Երևան, «Հանրապետական», 19:30

03.08. «Գանձասար-Կապան» - «Նոա», Երևան, ֆուտբոլի ակադեմիա, 19:00

04.08 «Ալաշկերտ» - «Արարատ-Արմենիա», Երևան, «Նաիրի», 17:15

04.08 «Փյունիկ» - «Լոռի», Երևան, «Հանրապետական», 19:30

Երկրորդ տուր

09.08. «Երևան» - «Նոա», Վանաձոր, ֆուտբոլի ակադեմիա, 17:00

09.08. «Արարատ» - «Շիրակ», Երևան, «Հանրապետական», 19:30

10.08. «Արարատ-Արմենիա»-Գանձասար-Կապան», Երևան, Ֆուտբոլի ակադեմիա, 19:30

11.08. «Լոռի» - «Ալաշկերտ», Վանաձոր, ֆուտբոլի ակադեմիա, 17:00

11.08. «Բանանց» - «Փյունիկ», Երևան, «Բանանց», 19:30

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում