16:17  ,  31 հուլիսի, 2019

«Զենիթը» 5 տարվա պայմանագիր կկնքի «Բարսելոնայի» հարձակվողի հետ

Սանկտ Պետերբուրգի «Զենիթը» համաձայնության է հասել կատալոնական «Բարսելոնայի» հետ բրազիլացի հարձակվող Մալկոմի տրանսֆերի հարցում։

Ռուսական ակումբը 22-ամյա բրազիլացի խաղացողի համար կվճարի 40 միլիոն եվրո եւ կկնքի հինգ տարվա պայմանգիր, հաղորդում է RMC-ն։ Հետագայում «Զենիթը» պետք է վճարի նաեւ 5 միլիոն եվրո բոնուս։

Մալկոմն անցած տարի էր 41 միլիոն եվրոյով տեղափոխվել «Բարսելոնա» ֆրանսիական «Բորդոյից»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում