Ֆուտբոլի Հայաստանի գավաթակիր Երեւանի «Ալաշկերտը» կմեկնի Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստ եւ կհանգրվանի DoubleTree by Hilton Bucharest հյուրանոցում, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
Հուլիսի 29-ին ալաշկերտցիները սեփական ստադիոնում վերջին մարզումն անցկացրեցին մրցավայր մեկնելուց առաջ:
Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլի «Ստյաուա» - «Ալաշկերտ» պատասխան հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 1-ին «Մարին Անաստասովիչ» ստադիոնում և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:30-ին:
Առաջին խաղում ռումինական թիմը հաղթել է 3։0 հաշվով։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում