10:07  ,  28 հուլիսի, 2019

Գարեթ Բեյլը պայմանագիր կկնքի «Ցզյանսու Սունինի» հետ

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Գարեթ Բեյլը կարիերան կշարունակի Չինաստանում։ 30-ամյա ուելսցի ֆուտբոլիստը երեք տարվա պայմանագիր կկնքի «Ցզյանսու Սունինի» հետ։ Բեյլը կստանա տարեկան 22 միլիոն եվրո, հաղորդում է The Sun-ը։

Բեյլը «Ռեալում» էր հանդես գալիս 2013 թվականից։ Անցած մրցաշրջանում նա մասնակցեց 42 հանդիպման, խփեց 14 գոլ, կատարեց 7 գոլային փոխանցում։

«Ցզյանսու Սունինը» Չինաստանի Սուպերլիգայի առաջնությունում ընթանում է 6-րդ տեղում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English