21:32  ,  27 հուլիսի, 2019

ՊՍԺ-ն համաձայն է Նեյմարին փոխանակել «Բարսելոնայի» 2 խաղացողների հետ

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի ղեկավարությունը մտադիր է այս ամռանն ազատվել բրազիլացի հարձակվող Նեյմարից եւ պատրաստ է ընդունել «Բարսելոնայի» առաջարկը, հաղորդում է Cuatro-ն։

Կողմերն արդեն սկսել են բանակցությունները։ Կատալոնական ակումբն առաջարկել է 100 միլիոն եվրո եւ երկու խաղացողների ընտրության հնարավորություն։ «Բարսելոնան» պատրաստ է բաժանվել Ֆիլիպե Կոուտինյոյից, Մալկոմից, Իվան Ռակիտիչից, Նելսոն Սեմեդուից, Ուսման Դեմբելեից։ Սպասվում է, որ ՊՍԺ-ն կընտրի Կոուտինյոյին եւ Դեմբելեին։

Նեյմարը «Բարսելոնայում» խաղացել է 2013-2017 թվականներին եւ ՊՍԺ է տեղափոխվել 222 միլիոն եվրոյով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում