00:24  ,  26 հուլիսի, 2019

Զինված հարձակում Օզիլի եւ Կոլաշինացի վրա Լոնդոնում (ֆոտո)

Լոնդոնի «Արսենալի» ֆուտբոլիստներ Մեսութ Օզիլն ու Սեադ Կոլաշինացը զինված հանցագործների հարձակման են ենթարկվել Լոնդոնի հյուսիսային հատվածում։ Ֆուտբոլիստները եղել են ավտոմեքենայում, երբ հանցագործները մոպեդներով հարձակվել են նրանց վրա եւ փորձել կողոպտել, հաղորդում է Daily Mail-ը։

Օզիլը դուրս է եկել ավտոմեքենայից եւ օգնության դիմելու համար վազելով մտել է Likya ռեստորան։ Կոլաշինացն այդ ընթացքում դիմադրություն է ցույց տվել դանակներով զինված կողոպտիչներին, որոնք հեռացել են։

«Արսենալի» մամուլի ծառայությունից հայտնել են, որ ֆուտբոլիստները չեն տուժել։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում