22:09  ,  25 հուլիսի, 2019

«Շիրակը» հաղթել է Նովոռոսիյսկի «Սպարտակին»՝ 8։1

Գյումրիի «Շիրակը» Ռուսաստանի Կրիմսկ քաղաքում անցկացրած մարզումային հավաքի վերջին ստուգողական խաղում մրցել է Նովոռոսիյսկի «Սպարտակի» հետ եւ հաղթել է 8։1 հաշվով։

Երկուական գոլ են խփել Արտեմ Գևորգյանը եւ Արման Ասլանյանը։ Աչքի են ընկել նաեւ Էդգար Մալաքյանը, Ռուդիկ Մկրտչյանը, Մուսսա Փոլ Բակայոկոն և Արամ Մուրադյանը:

Կրիմսկում «Շիրակը» 4։1 հաշվով հաղթել էր  Մախաչկալայի «Օլիմպիական ռեզերվ» թիմին եւ 6։1 հաշվով՝ ռուսական «Վիստային»։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում