15:41  ,  23 հուլիսի, 2019

Անդրես Ինյեստան՝ Լա Լիգայի դեսպան

«Բարսելոնայի» եւ Իսպանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Անդրես Ինյեստան դարձել է իսպանական Լա Լիգայի դեսպան։

Հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում Լա Լիգայի նախագահ Խավեր Տեբասի մասնակցությամբ։ Ինյեստան ստացել է խաղային 8 համարը, որով հանդես էր գալիս Իսպանիայի առաջնությունում։

Ինյեստան «Բարսելոնայում» խաղացել է 2002-2018 թվականներին՝ դառնալով Իսպանիայի 9-ակի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի քառակի գավաթակիր։

Ինյեստան այժմ հանդես է գալիս ճապոնական «Վիսել Կոբեում»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում