01:19  +04,  23 հուլիսի, 2019

«Լիվերպուլի» ֆուտբոլիստները ապշած են, Կլոպը հիացած է

ԱՄՆ-ի Բոստոն քաղաքում գտնվող անգլիական «Լիվերպուլի» ֆուտբոլիստներն ու գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հանդիպել են «Բոստոն Սելթիքսի» կենտրոնական Տակո Ֆոլի (Զայոն Ուիլյամսոնի) հետ։

Աշխարհի ամենաբարձրահասակ մարդկանցից մեկի հետ հանդիպումից Չեմպիոնների լիգայի գավաթակիրների առաջին տպավորությունները ծայրաստիճան տարբեր են եղել։

23-ամյա սենեգալցի բասկետբոլիստի հասակը 231 սմ է, քաշը 131 կգ։ Գնդակը զամբյուղի մեջ դնելու համար նրան պետք չէ ցատկել։ Հանդիպմանը մասնակցել է նաեւ «Բոստոն Սելթիքսի» հարձակվող Գրանտ Ուիլյամսը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից: