00:27  +04,  23 հուլիսի, 2019

Մեսին 10-րդ պայմանագիրը կկնքի «Բարսելոնայի» հետ

«Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսին նոր պայմանագիր կկնքի կատալոնական ակումբի հետ, հաղորդում է ESPN-ը։ Այն նախատեսված կլինի մինչեւ 2023 թվականը։

2004 թվականին «Բարսելոնայի» հետ առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը կնքելուց հետո սա կլինի 32-ամյա Մեսիի արդեն 10-րդ պայմանագիրն ակումբի հետ։

Գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2021 թվականը, սակայն երկու կողմերի համաձայնության դեպքում, նախատեսում է նաեւ մեկ տարով երկարաձգելու հնարավորություն։

«Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուի նպատակն է ցմահ պայմանագիր կնքել Մեսիի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից: