13:09  +04,  21 հուլիսի, 2019

Գեւորգ Ղազարյանն՝ ԱԵԼ-ում առաջին գոլի եւ հայկական ակումբների եվրագավաթային հաղթանակների մասին (ֆոտո)

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում հուլիսի 20-ին տեղի ունեցած ընկերական խաղում Լիմասոլի ԱԵԼ-ը Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանի գոլի շնորհիվ նվազագույն հաշվով հաղթել էր իսրայելական «Սեկցիա Նես Ցիոնին»։

NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում 31-ամյա ֆուտբոլիստը պատմել է նոր ակումբում տպավորությունների, ԱԵԼ-ում առաջին գոլի եւ եվրագավաթային հանդիպումներում հայկական ակումբների հաղթանակների մասին։

«Ունենք գերազանց կոլեկտիվ եւ խաղացողներ։ Մարզիչը պահանջում է վերահսկել խաղն ու գնդակը, խաղալ կարճ փոխանցումներով։

Աստիճանաբար մարզավիճակ եմ հավաքում, քանի որ ուշ եմ միացել ԱԵԼ-ին։

Ուրախ եմ, որ խփեցի հաղթական գոլ, որն ավելացրեց դրական հույզերը եւ կօգնի կրկնակի էնտուզիազմով շարունակել աշխատանքը։ Իսրայելական թիմի դեմ ես խաղացի 60 րոպե։

Հետեւում եվրագավաթային մրցաշարերում հայկական ակումբների մրցելույթներին։ Շնորհավորում եմ «Ալաշկերտին» եւ «Փյունիկին» հաջորդ փուլ դուրս գալու առթիվ, նաեւ «Արարատ-Արմենիային», որն արժանի խաղ ցուցադրեց։ Բոլոր հայկական թիմերին հաջողություն եմ մաղթում առաջիկա հանդիպումներում»,- նշեց Գեւորգ Ղազարյանը։

Հիշեցնենք, որ Ղազարյանի նախորդ ակումբը պորտուգալական «Շավիշն» էր։

Սամվել Սուքիասյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով