16:42  +04,  20 հուլիսի, 2019

Դե Յոնգ․ Հպարտ եմ, որ ինձ համեմատում են Կրոյֆի հետ, բայց նրա հետ չի կարելի համեմատվել

«Բարսելոնայի» նորեկ, հոլանդացի կիսապաշտպան Ֆրենկի Դե Յոնգը ճիշտ չի համարում իրեն Յոհան Կրոյֆի հետ համեմատելը։

«Ես կարծում եմ՝ մեզ չի կարելի համեմատել, քանի որ Կրոյֆը բացառիկ մարդ էր, բացառիկ խաղացող եւ մարզիչ։ Նա փոխեց ֆուտբոլը։ Նա լավագույններից մեկն է ֆուտբոլի պատմության մեջ։ Իհարկե, ես հպարտ եմ, որ ինձ համեմատում են նրա հետ»,- Դե Յոնգի խոսքը մեջբերում է mundodeportivo-ն։

Յոհան Կրոյֆը «Բարսելոնայում» խաղացել է 1973-1978 թվականներին՝ դառնալով Իսպանիայի չեմպիոն եւ գավաթակիր։

22-ամյա Դե Յոնգը հուլիսի 1-ին է Ամստերդամի «Այաքսից» տեղափոխվել կատալոնական ակումբ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից: