13:12  ,  19 հուլիսի, 2019

«Արսենալը» 40 միլիոն եվրո կվճարի «Գրեմիոյի» հարձակվողի համար

Բրազիլական «Գրեմիոն» ընդունել է Լոնդոնի «Արսենալը» առաջարկը 40 միլիոն եվրոյով վաճառել Բրազիլիայի հավաքականի հարձակվող Էվերտոն Սոուզա Սոարեսին, հաղորդում է Globoesporte-ն։ Գործարքը կավարտվի հաջորդ շաբաթ։

«Արսենալի» բժշկական շտաբի ներկայացուցիչը մեկնել էր Բրազիլիա՝ ստուգելու ֆուտբոլիստի առողջական վիճակը։

23-ամյա Էվերտոնը Բրազիլիայի հավաքականի կազմում նվաճեց Ամերիկայի գավաթը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս