20:16  +04,  18 հուլիսի, 2019

ԵԼ․ «Ալաշկերտը» հաղթահարեց «Մակեդոնիայի» արգելքը (ֆոտո)

Ֆուտբոլի Հայաստանի գավաթակիր Երեւանի «Ալաշկերտը» դուրս եկավ Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլ։

Աբրահամ Խաշմանյանի գլխավորած թիմը որակավորման առաջին փուլի պատասխան խաղում եւս առավելության հասավ «Մակեդոնիայի» նկատմամբ։

Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում տեղի ունեցած խաղում «Ալաշկերտը» հաղթեց 3։0 հաշվով։

21-րդ րոպեին Հայաստանի հավաքականի պաշտպան Գագիկ Դաղբաշյանի փոխանցումից հետո հաշիվը բացեց սերբ կիսապաշտպան Ուրոշ Նենադովիչը։

68-րդ րոպեին դաշտի տերերի դարպասը գրավեց բրազիլացի կիսապաշտպան Տիագո Գալվաոն, իսկ 74-րդ րոպեին աչքի ընկավ Հայաստանի հավաքականի պաշտպան Տարոն Ոսկանյանը։

Առաջին խաղում «Ալաշկերտը» հաղթել էր 3։1 հաշվով։

Որակավորման երկրորդ փուլում «Ալաշկերտի» մրցակիցը կլինի «Ստյաուա» (Ռումինիա) - «Միլսամի» (Մոլդովա) զույգի հաղթողը։ Այս թիմերի առաջին խաղում 2։0 հաշվով հաղթել է «Ստյաուան»։ Հուլիսի 18-ին կայանալիք պատասխան հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 21։00-ին։

Եվրոպայի լիգա, որակավորման առաջին փուլ, պատասխան խաղ

«Մակեդոնիա» - «Ալաշկերտ»՝ 0։3

Ուրոշ Նենադովիչ, 21, Տիագո Գալվաո, 68, Տարոն Ոսկանյան, 74

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով


  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ