Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ցանկանում է իր ղեկավարած թիմում տեսնել Բրազիլիայի հավաքականի 36-ամյա պաշտպան Դանի Ալվեսին, որի հետ նախկինում աշխատել է «Բարսելոնայում», սակայն պայմանագրի կնքմանը կարող է խանգարել օտարերկրացի խաղացողների քանակի սահմանափակումը, հաղորդում է Globo Esporte-ն։
Պրեմյեր լիգայի կանոններով ամեն ակումբի հայտացուցակում կարող է լինել 17 օտարերկրացի։ Ալվեսին ձեռք բերելու համար «Մանչեսթեր Սիթին» պետք է վաճառի մեկ լեգեոնականի։
Ֆրանսիական ՊՍԺ-ից հեռանալուց հետո Ալվեսն ունի ազատ գործակալի կարգավիճակ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում