07:01  ,  16 հուլիսի, 2019

«Արսենալի» հաղթանակն ԱՄՆ-ում (ֆոտո)

Լոնդոնի «Արսենալն» առաջին ընկերական հանդիպումն անցկացրեց ամերիկյան մրցաշրջագայությունում։ Անգլիական թիմը մրցեց «Կոլորադո Ռեփիդսի» հետ եւ առավելության հասավ 3։0 հաշվով։

14-րդ րոպեին հաշիվը բացեց Անգլիայի մինչեւ 19 տարեկանների հավաքականի կիսապաշտպան, 17-ամյա Բուկայո Սական։

29-րդ րոպեին 18-ամյա անգլիացի կիսապաշտպան Ջեյմս Օլայինկան խփեց իսպանացի Ունաի Էմերիի գլխավորած թիմի երկրորդ գոլը։

18-ամյա բրազիլացի հարձակվող Գաբրիել Մարտինելին 61-րդ րոպեին հաշիվը դարձրեց 3։0։

«Արսենալը» հանդես եկավ ոչ ուժեղագույն կազմով։ 78-րդ րոպեին փոխարինման դուրս եկան Պյեր-Էմերիկ Օբամեյանգը, Ալեքսանդր Լյակազեթը եւ Մեսութ Օզիլը։

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ դուրս չեկավ։

Ընկերական հանդիպում

«Կոլորադո Ռեփիդս» - «Արսենալ»՝ 0։3 

Բուկայո Սակա, 14, Ջեյմս Օլայինկա, 29, Գաբրիել Մարտինելի, 61

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում