22:50  +04,  15 հուլիսի, 2019

Օլիմպիական չեմպիոն բռնցքամարտիկը մահացել է ՃՏՊ-ում

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի չորս քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն, 1984թ․ օլիմպիական չեմպիոն, 55-ամյա ամերիկացի Փերնել Ուիթաքերը մահացել է ճանապարհա-տրանսպորտային պատահարի հետեւանքով ԱՄՆ-ի Վիրջինիա Բիչ քաղաքում, հաղորդում է The Guardian-ը։

Լեգենդար մարզիկին վրաերթի ենթարկած վարորդը կանոններ չի խախտել, դեպքի վայրից չի հեռացել։ Միջադեպը եղել է ուշ երեկոյան։ Ուիթաքերի որդին նշել է, որ հայրը եղել է մուգ գույնի հագուստով, եւ հավանաբար վարորդը չի նկատել նրան։

2006-ին Ուիթաքերը դարձել էր Բռնցքամարտի միջազգային փառքի սրահի անդամ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ