17:16  ,  15 հուլիսի, 2019

Նեյմարը միացել է ՊՍԺ-ին

Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը վերադարձել է Փարիզ եւ միացել է ՊՍԺ-ին, որը դեռ մեկ շաբաթ առաջ սկսել էր մարզումային հավաքը գերմանացի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելի ղեկավարությամբ՝ պատրաստվելով նոր մրցաշրջանին, հայտնում է Goal.com-ը։

Մարզումային հավաքից մեկ շաբաթ ուշանալու համար Նեյմարին սպառնում է տուգանք։ Ակումբը պաշտոնական հայտարարությամբ արձագանքել էր ֆուտբոլիստի բացակայությանը։

Նեյմարը հայտարարել էր, որ ցանկանում է վերադառնալ «Բարսելոնա», սակայն կատալոնական ակումբի նախագահը արձագանքեց, որ այս ամռանը տրանսֆերը քիչ հավանական է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում