09:09  ,  15 հուլիսի, 2019

#Corner. Հայկական ակումբների հուսադրող մեկնարկը եվրագավաթներում, Կարապետյանը՝ «Սոչիում», Եդիգարյանը՝ Սերբիայում

NEWS.am Sport-ը ներկայացնում է #Corner Սամվել Սուքիասյանի հետ նախագծի 40-րդ թողարկումը՝ նախորդ օրերին հայկական ֆուտբոլում տեղի ունեցած կարեւորագույն իրադարձությունների ամփոփմամբ։

#Corner-ը ներկայացնում է ամենահետաքրքիրը եվրագավաթային մրցաշարերում հայկական թիմերի հուսադրող մեկնարկի մասին։ Չեմպիոնների լիգայում «Արարատ-Արմենիան» ուժեղ էր Շվեդիայի չեմպիոն ԱԻԿ-ից՝ 2։1, Եվրոպայի լիգայում «Ալաշկերտը» հաղթեց «Մակեդոնիային» (3:1), «Փյունիկը» ոչ ոքի խաղաց «Շկուպիի» հետ (3:3), «Բանանցը» Բելգրադում պարտվեց սերբական «Չուկարիչկիին» (0:3)։

Հայաստանի հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը տեղափոխվել է «Սոչի» եւ արդեն նորամուտն է նշել Ռուսաստանի առաջնությունում, «Ալաշկերտից» հեռացած Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Արթուր Եդիգարյանը կարիերան կշարունակի սերբական «Պրոլետերում»։ #Corner-ը զրուցել է փորձառու ֆուտբոլիստների հետ։

Հենրիխ Մխիթարյանը Լոնդոնի «Արսենալի» հետ մեկնել է ԱՄՆ՝ մրցաշրջագայության։ Երեւանում մեկնարկած Եվրո-2019-ից առաջ 30-ամյա ֆուտբոլիստը հրապարակել էր լուսանկար Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականում խաղալու տարիներից։

Հայաստանի Առաջին խմբի նոր մրցաշրջանում հանդես կգա 18 թիմ։ #Corner-ը ներկա է եղել Երեւանի «Լոկոմոտիվի» ուկրաինացի գլխավոր մարզիչ Սերգեյ Լիտովչենկոյի շնորհանդեսին։

Թողարկման վերջում էլ ավանդական զվարճալի տեսաշար տարբեր երկրներից։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով