09:09 15 հուլիսի, 2019NEWS.am Sport-ը ներկայացնում է #Corner Սամվել Սուքիասյանի հետ նախագծի 40-րդ թողարկումը՝ նախորդ օրերին հայկական ֆուտբոլում տեղի ունեցած կարեւորագույն իրադարձությունների ամփոփմամբ։
#Corner-ը ներկայացնում է ամենահետաքրքիրը եվրագավաթային մրցաշարերում հայկական թիմերի հուսադրող մեկնարկի մասին։ Չեմպիոնների լիգայում «Արարատ-Արմենիան» ուժեղ էր Շվեդիայի չեմպիոն ԱԻԿ-ից՝ 2։1, Եվրոպայի լիգայում «Ալաշկերտը» հաղթեց «Մակեդոնիային» (3:1), «Փյունիկը» ոչ ոքի խաղաց «Շկուպիի» հետ (3:3), «Բանանցը» Բելգրադում պարտվեց սերբական «Չուկարիչկիին» (0:3)։
Հայաստանի հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը տեղափոխվել է «Սոչի» եւ արդեն նորամուտն է նշել Ռուսաստանի առաջնությունում, «Ալաշկերտից» հեռացած Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Արթուր Եդիգարյանը կարիերան կշարունակի սերբական «Պրոլետերում»։ #Corner-ը զրուցել է փորձառու ֆուտբոլիստների հետ։
Հենրիխ Մխիթարյանը Լոնդոնի «Արսենալի» հետ մեկնել է ԱՄՆ՝ մրցաշրջագայության։ Երեւանում մեկնարկած Եվրո-2019-ից առաջ 30-ամյա ֆուտբոլիստը հրապարակել էր լուսանկար Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականում խաղալու տարիներից։
Հայաստանի Առաջին խմբի նոր մրցաշրջանում հանդես կգա 18 թիմ։ #Corner-ը ներկա է եղել Երեւանի «Լոկոմոտիվի» ուկրաինացի գլխավոր մարզիչ Սերգեյ Լիտովչենկոյի շնորհանդեսին։
Թողարկման վերջում էլ ավանդական զվարճալի տեսաշար տարբեր երկրներից։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.