18:01  ,  12 հուլիսի, 2019

«Վալենսիան» պայմանագիր կնքեց Դենիս Չերիշեւի հետ

Իսպանական «Վալենսիան» երեք տարվա պայմանագիր կնքեց ռուսաստանցի կիսապաշտպան Դենիս Չերիշեւի հետ։ Տրանսֆերային գինն ամրագրվել է 80 միլիոն եվրո։

28-ամյա ֆուտբոլիստը «Վիլյառեալից» է տեղափոխվել «Վալենսիա»։ Նա Մադրիդի «Ռեալի» սան է։

Անցած մրցաշրջանում նա «Վալենսիայում» էր խաղում վարձակալությամբ՝ 41 խաղում խփելով 4 գոլ, կատարելով 5 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English