16:43  ,  10 հուլիսի, 2019

Մադրիդի «Ռեալի» նորեկ Էդեր Միլիտաոյի շնորհանդեսը

Մադրիդի «Ռեալի» «Սանտյագո Բերնաբեու» ստադիոնում տեղի ունեցավ թիմի նորեկ, Բրազիլիայի հավաքականի պաշտպան Էդեր Միլիտաոյի շնորհանդեսը։

21-ամյա ֆուտբոլիստն Արքայական թիմ է տեղափոխվել պորտուգալական «Պորտուից»։ Նա կնքել է վեց տարվա պայմանագիր։ Տրանսֆերի գումարը 50 միլիոն եվրո է։

Միլիտաոն 2018-ի ամռանն էր բրազիլական «Սան Պաուլուից» տեղափոխվել «Պորտու»  4 միլիոն եվրոյով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում