11:51  ,  10 հուլիսի, 2019

Ժերար Պիկեն պետք է 2 միլիոն եվրո տուգանք վճարի պետությանը

«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն հարկային վճարումները պատշաճ չկատատարելու կամ ուշացնելու հետեւանքով պետությանը պետք է վճարի 2 միլիոն եվրո տուգանք, հաղորդում է 20minutos.es-ը։

Վճռաբեկ դատարանը չի բավարարել ֆուտբոլիստի բողոքարկումը։ Ավելի վաղ Իսպանիայի հարկային մարմինները Պիկեին մեղադրել էին հարկերից խուսափելու մեջ։

32-ամյա ֆուտբոլիստը «Բարսելոնայում» է հանդես գալիս 2008 թվականից, Իսպանիայի 8-ակի չեմպիոն է, 6-ակի գավաթակիր եւ սուպերգավաթակիր, Չեմպիոնների լիգայի եռակի գավաթակիր, Եվրոպայի եռակի սուպերգավաթակիր, աշխարհի ակումբային առաջնության եռակի չեմպիոն։ Իսպանիայի հավաքականի հետ Պիկեն դարձել է աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում