10:41  ,  10 հուլիսի, 2019

Ամերիկայի Գավաթ․ Խորհրդանշական հավաքականը

ԿՕՆՄԵԲՕԼ-ը հրապարակել է Բրազիլիայում անցկացված ֆուտբոլի Ամերիկայի գավաթի խաղարկության խորհրդանշական հավաքականը։

Դարպասապահ․ Ալիսոն Բեքեր (Բրազիլիա)։

Պաշտպաններ․ Դանի Ալվես (Բրազիլիա), Տիագո Սիլվա (Բրազիլիա), Խոսե Խիմենես (Ուրուգվայ), Միգել Տրաուկո (Պերու)։

Կիսապաշտպաններ․ Լեանդրո Պարեդես (Արգենտինա), Արտուրո Վիդալ (Չիլի), Արթուր Ռամոս (Բրազիլիա)։

Հարձակվողներ․ Խամես Ռոդրիգես (Կոլումբիա), Խոսե Պաոլո Գերերո (Պերու), Էվերտոն (Բրազիլիա)։

Հիշեցնենք, որ եզրափակիչում Բրազիլիան 3։1 հաշվով հաղթել է Պերուին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում