00:15  ,  10 հուլիսի, 2019

«Լիվերպուլից» հեռացած Մորենոն միացավ «Վիլյառեալին»

Իսպանական «Վիլյառեալը» հայտարարեց իսպանացի ձախ պաշտպան Ալբերտո Մորենյոյին ձեռք բերելու մասին։ 27-ամյա ֆուտբոլիստը բուժզննում է անցել եւ հուլիսի 10-ին 5 տարվա պայմանագիր կկնքի «Վիլյառեալի» հետ։

Հինգ տարի անգլիական «Լիվերպուլում» անցկացնելուց հետո Մորենոն հուլիսի 1-ից ուներ ազատ գործակալի կարգավիճակ։

Մորենոն հանդես է եկել նաեւ իսպանական «Սեւիլիայում», որի հետ նվաճել է Եվրոպայի լիգայի գավաթը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում