20:33  +04,  9 հուլիսի, 2019

Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիայի» հանդերձարանը հաղթանակից հետո (ֆոտո)

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստները հանդերձարանում ցնծությամբ են նշել հաղթանակը Շվեդիայի չեմպիոն ԱԻԿ-ի նկատմամբ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղում։

Վարդան Մինասյանի գլխավորած թիմը Ավանի ֆուտբոլային ակադեմիայի մարզադաշտում հաղթեց 2։1 հաշվով։ Դուբլի հեղինակ դարձավ Պետրոս Ավետիսյանը։

Պատասխան հանդիպումը Շվեդիայում տեղի կունենա հուլիսի 17-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 21։00-ին։

Չեմպիոնների լիգա, որակավորման առաջին փուլ, առաջին հանդիպում

«Արարատ-Արմենիա» (Հայաստան) - ԱԻԿ (Շվեդիա)՝ 2։1 

Պետրոս Ավետիսյան, 3, 11մ, 45 – Չինեդու Օբասի, 39

Հեռացում՝ Ռոբերտ Լունդստրյոմ, 13, երկրորդ դեղին քարտ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով


  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ