18:35  ,  8 հուլիսի, 2019

ԵԼ․ Գեւորգ Հովհաննիսյանը՝ Բաքվի «Նեֆթչիի» մասնակցությամբ խաղի տեսուչ

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի «Սպերանցա» (Մոլդովա) - «Նեֆթչի» (Ադրբեջան) հանդիպման մրցավարների տեսուչը կլինի Հայաստանի ներկայացուցիչ Գեւորգ Հովհաննիսյանը, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։ Հանդիպումը տեղի կունենա հուլիսի 11-ին Մոլդովայում։

Գեւորգ Հովհաննիսյանը կսպասարկի նաեւ Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի «Վադուց» (Լիխտենշտեյն) - «Բրեյդաբլիկ» (Իսլանդիա) հանդիպումը դարձյալ տեսուչի կարգավիճակում։ Այդ խաղը հուլիսի 18-ին է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում