Մադրիդի «Ռեալի» կոլումբացի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը ցանկանում է կարիերան շարունակել Մադրիդի «Աթլետիկոյում», հաղորդում է AS-ը։
27-ամյա ֆուտբոլիստը շահավետ առաջարկ է ստացել իտալական «Նապոլիից», սակայն նախընտրում է վերադառնալ Իսպանիա։ «Աթլետիկոն» սպասում է «Բարսելոնայի» կողմից ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի տրանսֆերի 120 միլիոն եվրոյի վճարմանը եւ պատրաստ է Խամես Ռոդրիգեսի համար վճարել սահմանված 42 միլիոն եվրոն։
Ռոդրիգեսը նախորդ երկու մրցաշրջանները վարձակալությամբ անցկացրեց Մյունխենի «Բավարիայում»։ Նրա պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչեւ 2021 թվականը։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում