15:39  ,  4 հուլիսի, 2019

«Մանչեսթեր Սիթին» ներկայացրեց իսպանացի նորեկին

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» ներկայացրեց թիմի նորեկ, Իսպանիայի հավաքականի 23-ամյա կիսապաշտպան Ռոդրիին (Ռոդրիգո Էրնանդեսին), որը ստացել է 16 համարի խաղաշապիկը։

«Մանչեսթեր Սիթին» Մադրիդի «Աթլետիկոյին» Ռոդրիի համար վճարել է 70 միլիոն եվրո, ֆուտբոլիստի հետ կնքել է հինգ տարվա պայմանագիր։

«Մանչեսթեր Սիթին» վճարել է Ռոդրիգո Էրնանդեսի պայմանագրում ամրագրված տրանսֆերային գինը, եւ ֆուտբոլիստը միակողմանի խզել է պայմանագիրը, որը նախատեսված էր մինչեւ 2023թ․ հունիսի 30-ը։ 

Իսպանիայի անցած առաջնությունում Ռոդրիգոն մասնակցել է 34 հանդիպման, խփել 3 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս