11:46  +04,  2 հուլիսի, 2019

«Լոս Անջելես Էնջելսի» բեյսբոլիստը մահացել է 27 տարեկանում

«Լոս Անջելես Էնջելսի» բեյսբոլիստ Թայլեր Սքեգսը մահացել է 27 տարեկանում, հաղորդում է MLB-ի պաշտոնական կայքը։ Մահվան պատճառը չի նշվում։«Խորը կսկիծով հայտնում ենք, որ Թայլեր Սքեգսը մահացել է այսօր Տեխասում։

«Նա ընդմիշտ կմնա «Էնջելսի» ընտանիքի կարեւոր մասնիկը»,- նշվում է ակումբի հաղորդագրությունում։

Թայլեր Սքեգսը 2012-ին մասնակցել է Բոլոր աստղերի հանդիպմանը։

Նրա մահվան կապակցությամբ MLB-ի կանոնավոր առաջնության «Էնջելս» - «Տեխաս Ռեյնջերս» հանդիպումը տեղափոխվել է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ