16:02  ,  30 հունիսի, 2019

Արթուր Ալեքսանյանը՝ Եվրոպական խաղերում (ֆոտոշարք)

Երկրորդ Եվրոպական խաղերում գերազանց հանդես եկավ հունահռոմեական ըմբշամարտի մրցաշարի 97 կգ քաշայինների պայքարին մասնակցած Օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի ու Եվրոպայի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, որը նվաճեց չեմպիոնի տիտղոսը։

Եզրափակիչում Հայաստանի հավաքականի առաջատարը 5։0 հաշվով հաղթեց Բելառուսի ներկայացուցիչ Ալեքսանդր Գրաբովիկին։

Արթուր Ալեքսանյանը Եվրոպական խաղերում պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ 2:1 հաշվով հաղթել էր 2017 թվականի աշխարհի բրոնզե մեդալակիր վրացի Ռեւազի Նադարեիշվիլին է: Քառորդ եզրափակիչում օլիմպիական չեմպիոնը 3:1 հաշվով հաղթել էր 2016 թվականի Համաշխարհային ունիվերսիադայի փոխչեմպիոն, երիտասարդների աշխարհի փոխչեմպիոն, ավստրիացի Դանիել Գաստլին, կիսաեզրափակիչում՝ 3։1 հաշվով պարտության էր մատնել ռուսաստանցի Ալեքսանդր Գոլովինին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում