14:10  ,  30 հունիսի, 2019

ԵԽ-2019․ Մաքսիմ Մանուկյանը պարտվեց սփոփիչ գոտեմարտում

Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանը չնվաճեց Եվրոպական խաղերի բրոնզե մեդալի համար գոտեմարտելու իրավունք։ Հունահռոմեական ըմբշամարտի մրցաշարի 87 կգ քաշայինների  սփոփիչ գոտեմարտում Մաքսիմ Մանուկյանը գոտեմարտեց լեհ Արկադիուշ Կուլինիչի հետ եւ պարտություն կրեց։ Գրանցվեց 3։3 հաշիվ։ Կուլինիչը վերջինը միավոր վաստակեց։

Մաքսիմ Մանուկյանը մեկնարկային գոտեմարտում 1:5 հաշվով պարտվել էր Ռիոյի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի չեմպիոն եւ Եվրոպայի եռակի չեմպիոն, ուկրաինացի Ժան Բելենյուկին, որը դուրս է եկել եզրափակիչ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում