13:11  ,  29 հունիսի, 2019

ԵԽ-2019. Արթուր Ալեքսանյանի հաղթական մեկնարկը

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող Եվրոպական երկրորդ խաղերի նախավերջին օրը հունահռոմեական ըմբշամարտի մրցաշարի 97 կգ քաշայինների պայքարում Օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի ու Եվրոպայի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը մեկնարկեց հաղթանակով։

1/8 եզրափակիչում Ալեքսանյանի մրցակիցը 2017 թվականի աշխարհի բրոնզե մեդալակիր վրացի Ռեւազի Նադարեիշվիլին է: Հայաստանի հավաքականի առաջատարը հաղթեց 2։1 հաշվով։

Նախորդ անգամ ըմբիշները հանդիպել էին 2018 թվականին Բուդապեշտւմ կայացած աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչում, որտեղ Արթուրը 4:3 հաշվով պարտության էր պատնել Ռեւազի Նադարեիշվիլուն:

87 կգ քաշայինների պայքարում աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանը մեկնարկային գոտեմարտում պարտվեց: 1/8 եզրափակիչում Մաքսիմ Մանուկյանի մրցակիցը Ռիոյի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի չեմպիոն եւ Եվրոպայի եռակի չեմպիոն, ուկրաինացի Ժան Բելենյուկն էր, որը 5։1 հաշվով պարտության մատնեց Մաքսիմ Մանուկյանին: Եթե Ժան Բելենյուկը դուրս գա եզրափակիչ, Մաքսիմ Մանուկյանը սփոփիչ գոտեմարտի հնարավորություն կստանա:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում