09:09  ,  28 հունիսի, 2019

#Corner. Հենոները ամուսնացան, լեգենդը եկավ Երևան, ֆուտբոլային ամառը թեժ է

NEWS.am Sport-ը ներկայացնում է #Corner Սամվել Սուքիասյանի հետ ֆուտբոլային նախագծի 38-րդ թողարկումը՝ հայկական ֆուտբոլում նախորդ օրերին տեղի ունեցած կարեւոր իրադարձությունների ամփոփմամբ։

Մադրիդի «Ռեալի» եւ Իսպանիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ, լեգենդար Վիսենտե Դել Բոսկեն այցելեց Հայաստան, պատասխանեց լրագրողների հարցերին, դասախոսությամբ հանդես եկավ 180 հայ մարզիչների համար։

Տեղի ունեցան Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի ու ազգային թիմի դարպասապահ Հենրի Ավագյանի հարսանյաց հանդեսները։

«Արարատ-Արմենիան», «Փյունիկը», «Բանանցն» ու «Ալաշկերտն» իմացան մրցակիցներին եվրագավաթային մրցաշարերում։

#Corner-ը՝ վիճակահանության արդյունքների, հայկական թիմերի պատրաստության եւ նորեկների մասին։

Ֆուտբոլային բումը Հայաստանում շարունակվում է։ #Corner-ը ծանոթացնում է նորաստեղծ ակումբների հետ, որոնք նոր մրցաշրջանում հանդես կգան Առաջին խմբում։ Ռեպորտաժ Աբովյանից, որտեղ Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Սամվել Դարբինյանի ղեկավարությամբ մարզվում է «Տորպեդոն»։

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Կամո Հովհաննիսյանն ու Տիգրան Բարսեղյանը շարունակում են փայլել Ղազախստանում, լեգենդար Ռոման Բերեզովսկին համալրել է ռուսական Պրեմյեր լիգայի ուղեգիր նվաճած «Սոչիի» մարզչական շտաբը։

Վերջում էլ ավանդույթի համաձայն, զավեշտալի տեսանյութեր տարբեր երկրներից։

 

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով