13:01  +04,  26 հունիսի, 2019

Էդգար Բաբայանը՝ «Հոբրոյի» մերժման մասին․ Ցանկանում եմ այս ամռանը հեռանալ ակումբից

Դանիական «Ռանդերսը» «Հոբրոյի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդգար Բաբայանի համար առաջարկել է 2 միլիոն կրոն (250 հազար եվրո), սակայն մերժում է ստացել, հաղորդում է Bold.dk-ն։

NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում 23-ամյա ֆուտբոլիստը մեկնաբանեց այս լուրը։

«Այո, ակումբը ստացել է առաջարկ, սակայն ես չեմ որոշողը, թե ինչ գումար է պահանջում «Հոբրոն» իմ տրանսֆերի համար։ Գործարքի արդյունքում, բոլոր կողմերը պետք է երջանիկ լինեն։ Ես ցանկանում եմ այս ամռանը հեռանալ ակումբից»,- նշեց Բաբայանը։

Դանիայի ավարտված առաջնությունում հայ ֆուտբոլիստը մասնակցել է 24 հանդիպման, խփել 5 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում։

Սամվել Սուքիասյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով



  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ