13:01 26 հունիսի, 2019Դանիական «Ռանդերսը» «Հոբրոյի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդգար Բաբայանի համար առաջարկել է 2 միլիոն կրոն (250 հազար եվրո), սակայն մերժում է ստացել, հաղորդում է Bold.dk-ն։
NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում 23-ամյա ֆուտբոլիստը մեկնաբանեց այս լուրը։
«Այո, ակումբը ստացել է առաջարկ, սակայն ես չեմ որոշողը, թե ինչ գումար է պահանջում «Հոբրոն» իմ տրանսֆերի համար։ Գործարքի արդյունքում, բոլոր կողմերը պետք է երջանիկ լինեն։ Ես ցանկանում եմ այս ամռանը հեռանալ ակումբից»,- նշեց Բաբայանը։
Դանիայի ավարտված առաջնությունում հայ ֆուտբոլիստը մասնակցել է 24 հանդիպման, խփել 5 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում։
Սամվել Սուքիասյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.