11:11  ,  26 հունիսի, 2019

«Արարատ-Արմենիայի» կիսապաշտպանի գոլային փոխանցումը Հայիթի – Կոստա-Ռիկա խաղում

Ֆուտբոլի ԿՕՆԿԱԿԱՖ-ի (Հյուսիսային եւ Կենտրոնական Ամերիկա) Ոսկե գավաթի խաղարկության խմբային փուլի երրորդ տուրում Հայիթիի հավաքականը 2։1 հաշվով հաղթել է Կոստա Ռիկայի թիմին։

Հաղթական գոլի դրվագում արդյունավետ փոխանցումը կատարել է Հայաստանի չեմպիոն Երեւանի «Արարատ-Արմենիայի» կիսապաշտպան Ալեքս Ջունիորը։ Հայիթիի հավաքականում խաղացել է նաեւ «Լոռիի» հարձակվող, Հայաստանի առաջնության լավագույն ռմբարկու Ջոնել Դեսիրեն, որը փոխարինվել է 63-րդ րոպեին։

Երեք տուրից հետո Հայիթիի թիմը 9 միավորով գրավեց առաջին տեղը B խմբում եւ նվաճեց քառորդ եզրափակիչի ուղեգիր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում