Ֆուտբոլի Հայաստանի Առաջին խմբի հաղթող «Յունիոր Սեւանը» հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ․
«Յունիոր Սևան» ՖԱ-ն դարձել է Հայաստանի առաջին խմբի 2018/19 մրցաշրջանի չեմպիոն։ Սակայն Բարձրագույն խմբի առաջնությանը մասնակցելու համար ակումբը չի ստացել արտոնագիր: Այդ առիթով ակումբը ՀՖՖ-ին դիմել էր դիմում-խնդրանքով, որպեսզի բացառության կարգով արտահերթ կերպով ստանար արտոնագիր և առաջիկա մրցաշրջանում հանադես գար Բարձրագույն խմբում։
Սակայն ՀՖՖ-ն մանրամասն ուսումնասիրություններից հետո որոշում է կայացրել, որ «Յունիոր Սևանն» առաջիկա մրցաշրջանում չի կարող հանդես գալ Բարձրագույն խմբում:
Այնուամենայնիվ, մեր ակումբը շնորհակալություն է հայտնում ՀՖՖ-ին, հարգում այդ որոշումը: Վստահ ենք, որ այն կայացվել է՝ արդարության և ողջամտության սկզբունքներից ելնելով:
Առաջիկա մրցաշրջանում մեր ակումբը կրկին հանդես կգա Առաջին խմբի առաջնությունում և կրկին կպայքարի չեմպիոնության և Բարձրագույն խմբում հայտնվելու համար:
Մոտ օրերս կհստակեցվի Սևանի մարզադաշտի աշխատանքների ավարտման ժամկետները և ակումբը առաջիկա մրցաշրջանում հանդես կգա արդեն Սևան քաղաքում:
Առաջիկայում նաև կհայտնենք թիմում նոր համալրումների և թիմից հեռացած ֆուտբոլիստների մասին։ Հունիսի 27-ից թիմը կվերսկսի մարզումները՝ պատրաստվելով նոր մրցաշրջանին։ Սիրով ուզում ենք նաև հայտնել, որ այսուհետեւ ակումբը հանդես կգա նոր անվանումով ՖԱ «Սևան»»։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:41 , 2 հոկտեմբերի 
23:23 , 1 հոկտեմբերի
23:17 , 1 հոկտեմբերի
22:27 , 1 հոկտեմբերի
21:58 , 1 հոկտեմբերի
21:06 , 1 հոկտեմբերի
20:15 , 1 հոկտեմբերի 
19:12 , 1 հոկտեմբերի 
19:03 , 1 հոկտեմբերի
18:16 , 1 հոկտեմբերի