Ուկրաինական Ua-Football կայքում անցկացված հարցման արդյունքում Ուկրաինայի առաջնության 5-րդ տուրի լավագույն գոլ է ճանաչվել Ուժգորոդի «Գովերլայի» ֆուտբոլիստ Եղիշե Մելիքյանի խփած գնդակը:
5-րդ տուրում «Գովերլան» մրցակցի խաղադաշտում 1:4 հաշվով պարտվել էր Դնեպրոպետրովսկի «Դնեպրին»: Հյուրերի միակ գնդակը 54-րդ րոպեին խփել էր Հայաստանի ազգային հավաքականի նախկին պաշտպան Եղիշե Մելիքյանը:
Անկացրած 6 խաղերից հետո «Գովերլան» միավոր չի վաստակել եւ զբաղեցնում է վերջին տեղը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Ուժգորոդի թիմի հետ պայմանագիր էր կնքել Հայաստանի ազգային հավաքականի հենակետային կիսապաշտպան Արթուր Եդիգարյանը, ով կարող է մասնակցել 6-րդ տուրում կայանալիք Մարիուպոլի «Իլիչեւեցի» հետ հանդիպմանը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
18:29 , 28 օգոստոսի
17:02 , 28 օգոստոսի
16:14 , 28 օգոստոսի
16:03 , 28 օգոստոսի
15:07 , 28 օգոստոսի
14:21 , 28 օգոստոսի
13:36 , 28 օգոստոսի
13:11 , 28 օգոստոսի
12:44 , 28 օգոստոսի
12:10 , 28 օգոստոսի