13:19 24 օգոստոսի, 2012Ուկրաինական Ua-Football կայքում անցկացված հարցման արդյունքում Ուկրաինայի առաջնության 5-րդ տուրի լավագույն գոլ է ճանաչվել Ուժգորոդի «Գովերլայի» ֆուտբոլիստ Եղիշե Մելիքյանի խփած գնդակը:
5-րդ տուրում «Գովերլան» մրցակցի խաղադաշտում 1:4 հաշվով պարտվել էր Դնեպրոպետրովսկի «Դնեպրին»: Հյուրերի միակ գնդակը 54-րդ րոպեին խփել էր Հայաստանի ազգային հավաքականի նախկին պաշտպան Եղիշե Մելիքյանը:
Անկացրած 6 խաղերից հետո «Գովերլան» միավոր չի վաստակել եւ զբաղեցնում է վերջին տեղը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Ուժգորոդի թիմի հետ պայմանագիր էր կնքել Հայաստանի ազգային հավաքականի հենակետային կիսապաշտպան Արթուր Եդիգարյանը, ով կարող է մասնակցել 6-րդ տուրում կայանալիք Մարիուպոլի «Իլիչեւեցի» հետ հանդիպմանը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.