17:04  ,  22 հունիսի, 2019

«Փյունիկը» սկսել է մարզումային հավաքը Սլովենիայում (ֆոտո)

Ֆուտբոլի Հայաստանի փոխչեմպիոն Երեւանի «Փյունիկը» մեկնել է Սլովենիա եւ սկսել մարզումային հավաքը։

Ռուսաստանցի Ալեքսանդր Տարխանովի գլխավորած թիմը պատրաստվում է Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի հանդիպումներին մակեդոնական «Շկուպիի» դեմ։ Առաջին հանդիպումը «Փյունիկը» կանցկացնի հուլիսի 11-ին Գյումրիի «Քաղաքային» ստադիոնում։

«Շկուպիի» արգելքը հաղթահարելու դեպքում «Փյունիկը» երկրորդ փուլում կմրցի «Յաբլոնեցի» (Չեխիա) հետ։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում