11:56  ,  24 օգոստոսի, 2012

Նախորդ օրվա լավագույն դրվագները

Ֆրանսիական Sport24 կայքը ներկայացրել է նախորդ օրվա լավագույն մարզական դրվագները:

Օրվա կարեւորագույն իրադարձությունը ֆուտբոլի Իսպանիայի Սուպերգավաթի առաջին հանդիպումն էր կատալոնական «Բարսելոնայի» եւ Մադրիդի «Ռեալի» միջեւ: Բարսելոնայի «Նոու Կամպ» ստադիոնում կայացած խաղում կատալոնական ակումբը հաղթեց 3:2 հաշվով: Պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 29-ին Մադրիդի «Սանտյագո Բերնաբեու» ստադիոնում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում