14:34  ,  20 հունիսի, 2019

«Յուվենտուսը» ներկայացրեց նոր գլխավոր մարզիչին

Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսը» ներկայացրեց նորանշանակ գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարիին։ 60-ամյա իտալացի մասնագետը փոխարինեց իտալացի Մասիմիլիանո Ալեգրիին։ Սարին անցած ամռանն էր «Նապոլիի» տեղափոխվել Լոնդոնի «Չելսի», որի հետ նվաճեց Եվրոպայի լիգայի գավաթը։

«Ես «Նապոլիին» տվել եմ ամեն ինչ։ Հետո ինձ մոտ կասկածներ առաջացան, և ես որոշեցի հիանալի փորձ ձեռք բերել Անգլիայում։

«Յուվենտուսն» Իտալիայի լավագույն ակումբն է։ Այս հրավերը իմ երկարատև կարիերան ամփոփող հաջողությունն է։ 

Երեք տարի ամեն օր մտածել եմ՝ ինչպես հաղթել «Յուվենտուսին», քանի որ այս թիմն անպարտելի էր։ Ես 110 տոկոս ջանք եմ գործադրել, բայց մենք հաջողության չհասանք։ Դա իմ անցած փորձն է «Նապոլիում»։ Այժմ իմ պրոֆեսիոնալիզը ինձ կստիպի առավելագույնը տալ նոր մարտահրավերները հաղթահարելու համար։

Երբեք չեմ տեսել նման նպատակասլացություն ակումբի ղեկավարության կողմից մարզիչի հրավիրելու հարցում»,- նշել է Սարին ասուլիսում։

Սարիի պայմանագիրը «Յուվենտուսի» հետ նախատեսված է մինչև 2022 թվականը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում